Մոսկվան կոչ է անում Անկարային դիտորդներ տեղակայել հարավ-արևելյան գավառներում: Այս մասին, ինչպես հաղորդվում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ չնայած միջազգային հանրության ջանքերին` «Թուրքիայի հարավ-արևելյան գավառներում բախումները արյունալի և ձգձգվող բնույթ են ձեռք բերել»: Զախարովան նշել է, որ 2015թ. հուլիսին այնտեղ մոտ 300 քաղաքացի է զոհվել թուրք զինյալների օպերացիայի ընթացքում:
«Օրերս թուրք զինյալների օպերացիան քննադատել էր Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը: Մենք աջակցում ենք վերջինիս ուղերձը՝ կոչ անելով ապահովել հարավ-արևելյան գավառներում դիտորդների տեղակայումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Զախարովան Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուին հրաժարական տալու փոխարեն առաջարկել էր բանտ գնալ: