Ծովազարդ համայնքում տեղացած կարկուտը պտղատու ծառեր է վնասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին, ժամը 15.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. մայիսի 18-ին ժամը 18.30-ից մինչև 19.00-ն Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում տեղացել է կարկուտ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է որ վնասվել են պտղատու ծառերի և թփերի ծաղիկներ:

Նշված համայնքը ՀՀ ԱԻն հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:




Լրահոս