ArmLur.am-ի թղթակիցն արդեն մի քանի օր է` նկատում է, որ Երևանի կենտրոնական փողոցներից մեկը օրվա բոլոր ժամերին լուսավորվում է:
Խոսքը Տերյան փողոցի մասին է, որտեղ, ինչպես երկրագնդի, թերևս, ցանկացած վայրում, ցերեկային ժամերին արտաքին լուսավորության կարիք չկա:
Կարծում ենք, Տերյան փողոցը որևէ բանով չի տարբերվում մյուս փողոցներից:
Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ բնության պարգևած լույսը միանգամայն բավարար է մթությունից չմոլորվելու համար: Իսկ թե ինչու է քաղաքապետարանը որոշել նման ճոխություն թույլ տալ` չխնայելով էլէներգիան, դժվար է ասել: