Լեգենդար կոմպոզիտորը հայտնվել էր պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ։ Մաեստրոն ցանկանում էր փողոցն անցնել կանաչ լույսի տակ, բայց ոստիկանները նրան թույլ չէին տալիս, քանի որ Մաշտոցի պողոտայով այդ պահին ինչ-որ պատվիրակություն էր անցնում։

Հավանաբար, այսօրվա ԵՏՄ գագաթնաժողովի հյուրերն էին ժամանել Երևան։ Հարգարժան մաեստրոն վրդովված էր և զայրացած դիտողություն էր անում ոստիկաններին, թե ինչու չեն թողնում իրեն անցնել փողոցը։ Երբ վերջապես փողոցն անցավ, խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցին, սակայն նա այնքան զայրացած էր, որ ասաց. «Ավելի շատ ես ունեմ հիմա հարցեր»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս