Ում ներում շնորհեց Սերժ Սարգսյանը, դատապարտյալները գնացին առաջին գիծ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին եւ խնդրել են իրենց ներում շնորհել` խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ կամավոր զինվորական ծառայության անցնել: Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են եւ նախկինում նրանք զինվորականներ են եղել եւ նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաեւ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեղամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը եւ Հրաչ Ալեքսանյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս