ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյկանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:
Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
Կառավարությունից նախօրեին հայտնել էին, որ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: