
Մայիսի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»:
Ֆորումի մասնակիցներին ուղերձներով կդիմեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, բացման խոսքով հանդես կգան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
Ֆորումին հրավիրված են ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից և 5՝ Լեռնային Ղարաբաղից:
Միջոցառմանը մասնակցելու են նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ֆորումի ծրագիրը կցվում է:
Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077527360 հեռախոսահամարներով:
Կոնտակտային անձ՝ Հարություն Ազգալդյան