
Ամանորի գիշերվանից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական առաջին նիստը քիչ առաջ մեկնարկեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Գործով նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Գևորգ Սաֆարյանը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ ոստիկաններն են իր եւս 5 ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրել: