Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է զիջում առաջատարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Խաղաղ արդյունք է գրանցվել Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Հովհաննես Գաբուզյանը:

Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է կես միավորով հետ մնում առաջատարներից: 5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:

Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և եզրագիծը կհատի մայիսի 23-ին:




Լրահոս