Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ում մեղադրում են Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի համար, ընդունել է իր մեղքը, գրում է ITAR-TASS-ը: 
“Հարությունյանը ցուցմունք է տվել և ընդունել է մեղքը երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ: Ցանկանալով խուսափել առջևից դանդաղ ընթացող և խաչմերուկում կանգնած ավտոմեքենաների հետ բախումից ու որպես հետևանք՝ մեծաթիվ զոհերից, նա սխալ որոշում է կայացրել՝ այդ պահին դատարկ ճանապարհի հանդիպակաց հատված դուրս գալու վերաբերյալ”,- ասել է Մարգարյանը:
Ըստ իրավաբանի խոսքերի՝ խճաքարով լի ավտոմեքենան չի արձագանքել արգելակման հրահանգին, այլ միայն արագացրել է ընթացքը, քանի որ ճանապարհը թեք է եղել։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել էր 18 մարդ, 60-ը վնասվածքներ էին ստացել: 46-ամյա Հարությունյանին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում:
 




Լրահոս