ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման կարևորության և հակամարտության վերջնական կարգավորման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին ՌԴ վարչապետը հայտարարել է Երևանում անցկացված քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանում «լարված հետևել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների զարգացմանն ու ուժերի ներածին չափով օգնել ստեղծված իրավիճակի լուծման հարցում»:
Նրա խոսքով՝ «Մոսկվայում ողջունում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու երկխոսության պահպանման հարցով Մինսկի խմբի ջանքերը՝ հետագայում նման դեպքերը թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին 1994-1995թթ»:
«Կարող եք չկասկածել: Ռուսաստանը միշտ օգնել է և կօգնի այդ դժվար հակամարտության կարգավորման հարցում»,- եզրափակել է Մեդվեդևը, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ ռեժիմով: