Հրապարակ.Խաչիկյան 2-ի նոր զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական կարգադրիչների գործը գնալով հետաքրքիր ընթացք է ստանում։ Շաբաթ օրը ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը։ Մինչ այդ ձերբակալվել էր նաև Մովսիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, ով, մեզ հասած տեղեկություններով, անհրաժեշտ ցուցմունքներ է տվել, և նրան անձնական երաշխավորությամբ բաց են թողել, իսկ մյուս տեղակալը՝ Գեղամ Գրիգորյանը, “փախած” է։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։”Փախած” է նաև Դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետը, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետը։ Հիշեցնենք, որ այս գործը վերաբերում է Դատական կարգադրիչների ծառայությունում կատարված խոշոր յուրացումներին։ Տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների ստորաբաժանման պետերը կարգադրիչների են ընդունել աշխատանքի, ովքեր միայն գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց միայն աշխատանքային ստաժն է գրանցվել, և կոչումներ են ստացել, իսկ աշխատավարձերն ստացել են ուրիշները”,-գրում է թերթը։ 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս