
“Հրապարակը” գրում է, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում: “Ըստ իշխանական մեր աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ: Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած պետ Միհրան Պողոսյանի անունը, այնուհանդերձ, վերջինիս լոտերը “ռեսպոդենտները” բարձր չեն գնահատում:
Մանրամասները այսօրվա համարում