“ՕԵԿ ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մոտ անձի Երկվություն է սկսվել։ Նախօրեին նա “Ռ-էվոլյուցիւս” հաղորդաշարի եթերում փորձել է հիմնավորել, թե ինչու ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միությանը, որոնք են դրա դրական կողմերը, և ինչու է ինքը կողմ այդ գաղափարին։ Բայց մյուս կողմից նա ասել է, թե ինքը շարունակում է պնդել դեռ 2005թ. արած իր սկանդալային հայտարարությունը. “ՀՀ ապագան ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն է”։
Հիշեցնենք, որ այս խոսքերից հետո Բաղդասարյանը ստիպված հրաժեշտ տվեց Աժ նախագահի պաշտոնին։ Եվ ահա հիմա՝2013թ. սեպտեմբերին, նա էլի կրկնում է “փորձանք դարձած” իր խոսքերը. “Իմ դիրքորոշումները երբեք չեն փոխվել։ Որպեսզի մենք ունենանք ազատ, դեմոկրատական երկիր, մենք պետք է Եվրոպական արժեքները ներմուծենք հայկական իրականություն։ Այո՛, Եթե մենք ուզում ենք բազմաֆունկցիոնալ անվտանգության համակարգ ստեղծել, մենք անպայման պետք է ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք։ Առանց դրա հնարավոր չէ…”։
Այսքանից հետո Բաղդասարյանն ասել Է. “Չի կարող լինել՝ երկրի վարչապետը լինի դեմ (Մաքսային միությանը-խմբ.) ու շարունակի լինել վարչապետ… Եթե պաշտոնյան համաձայն չէ ՀՀ քաղաքական կուրսի հետ, կարող է այդ մասին հրապարակավ հայտարարել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձե”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: