ՀԺ.Արդարադատության ակադեմիան ստեղծվում է անգրագիտությամբ եվ 650 դոլարանոց աղբամանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջապես Հայաստանում կգործի Ար֊դարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները:
“Հայկական ժամանակ” օրաթերթը գրում է, որ կառավա֊րության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նո֊րաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը: Շենքը գտնվում է Դավիթաշեն համայնքում և զբաղեցնում է մոտ քառորդ հեկտար տարածք: Արդարադատության ակադեմիայի կոփած մեր ապագա դատավորներն ու դատախազները՝ անշուշտ լինելու են գրագետ և ազնիվ:
 Գրագիտության երաշխիքը թերևս կառավարության նիստին ներկայացված գույքի այն ցանկն է, որը հատ֊կացվելու է ակադեմիային: Ինչպես երևում է ՀՀ Արդարա֊դատության նախարարության ներկայացրած այս ցան֊կի 41-րդ տողից, մեր ապագա դատավորների ու դատա֊խազների հանդերձարանների դռների վրա կախվելու է “կոխպեկ”: Իսկ 43-րդ տողում նշված է, որ նրանք քնելու են “մախճակալների” վրա:
Այդ նույն տողում կատար֊ված գրառումից նաև պարզ է դառնում, որ նրանց պահարաններում լինելու է հատուկ տեղ ,ճամփրուկիե հա֊մար:
 Ազնվության երաշխիքը ակադեմիային փոխանց֊վող գույքի արժեքն է: Օրինակ, նախարարության ներկա֊յացրած ցանկի համաձայն, էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը՝ 6 հազար դոլար, սալօ֊ջախը՝ 3 հազար դոլար, ճարպաջեոոցը՝ (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը՝ 1100 դոլար, “աղբի սեղանը”՝ 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը՝ 5 հազար դոլար….:
 Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս