Այս տարվա նոյեմբեր 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազո֊րությունների ժամկետը:
Այս մասին այսօրվա համարում գրում է, “Հայկական ժամանակ” օրաթերթն ու հիշեցնում, որ Զաքարյանը ՎՊ նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբե֊րի 5-ին: Ըստ գործող օրենսդրության, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությանը խորհրդարանին է ներկայացնում երկրի նախագահը, իսկ Ազգային ժողովը որոշում է հաստատել կամ չհաստա֊տել այդ թեկնածությանը (Փակ գաղտնի քվեարկությամբ):
Խորհրդարանի կուլիսներում խոսվում Է, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, իսկ այլ թեկնածուի անուն՝ գոնե առայժմ չի շրջանառվում: