Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մայիսի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Պանոս Կամենոսի հետ:

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին:




Լրահոս