ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ստմաբուլ՝ մասնակցելու մայիսի 23-24-ը կայանալիք Համաշխարհային հումանիտար գագաթաժողովին:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկում նման այց չի նախատեսվում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ կմեկնի ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալի գլխավորությամբ միջգերատեսչական պատվիրակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստամբուլում ՄԱԿ-ի Համաշխարհային գագաթաժաողովն առաջին անգամ հրավիրվել է «ողջ աշխարհում հումանիտար օգնության տրամադրման արդյունավետ ուղիների, պատերազմի, բռնության մասին քննարկման համար»: