
Ադրբեջանում համաներման մասին ակտի քննարկումից հետո այն դրվել է քվերակության և ընդունվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Համաներման մասին ակտը կանդրադառնա 10 հազար բանտարկյալների վրա, որոնցից 3500-ը ազատ կարձակվեն:
Համաներման մասին ակտն ուժի մեջ կմտնի հունիսի 15-ին և կիրականացվի 4 տարվա ընթացքում: Իրավապաշտպանների գնահատականների համաձայն՝ համաներումը չի անդրադառնա քաղբանտարկյալների վրա: