Հրապարակ. Լիսկան՝ ԱԺ-ի ցար ի բոգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շաբաթ օրն ինդուլգենցիա ստացած Լիսկան մեկնել է Գորքւս՝ընդունելու աչքալուսանքները որդու և Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ։ Ասում են՝ մինչև հիմա մարզային ոստիկանությունը Լիսկայի “խնդրանքով” հսկում էր նրա գորիպան “օրրանը”, որի մոտ տեղի են ունեցել հայտնի դեպքերը։ Որոշ տեղեկություններով, առաջիկայում քրեական գործը կարճելու են նաև Արտակ Բուդաղյանի նկատմամբ։ “Ըստ ամենայնի՝ հեռավոր հաշտեցում է տեղի ունեցել Խաչատրյանների և Բուդաղյանների միջև, թե չէ Լիսկան դժվար վերադառնար Գորիս” ՝ ասում են գորիսեցիները։
 
Ըստ մեր աղբյուրների, Լիսկան որդու անգլերենի ուսուցչի՝ Աժ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդատը, որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի “ցար ի բոգը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս