“Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում մահացել է “բանդայի գործով” ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը։ Այս փաստը, թերևս, այնքան է ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Մամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը։ “ժողովուրդ”–ի հետ զրույցում Դ. Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմեց, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Մովետաշենի ՔԿՀ-ում են պահում։ Բացի այդ, Նա նաև գաղտնազերծեց.
“Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին։ Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է։ Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են։ Գիտեք՝ քանի ամիս է՝նա արյուն է միզելե։ Իսկ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայր Մուրիկ Հակոբյանը “ժողովուրդ”- ին ասաց, որ մահացած Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել։ Ահա ապահով Հայաստանը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում