Լարված մթնոլորտ Բյուրականի դպրոցում. ֆիզկուլտուրայի ուսուցիչն այսուհետ ռազմագիտություն կդասավանդի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանամերձ հեռավոր գյուղերում մենք տեսնում ենք, որ, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անգլերենից գիտի 4 տառ, կամ hello բառը, կարող է զուգահեռաբար համատեղության կարգով դասավանդել անգլերեն: Ռազմագիտության ուսուցիչը կարող է դասավանդել Հայոց պատմություն, հետն էլ Կրոնի պատմություն, որովհետեւ օրվա մեջ մի անգամ, ասենք, եկեղեցու կողքով անցել, մոմ է վառել»:

Այսպիսի արտահայտություն 2016 թվականի փետրվարին Ազգային ժողովում հնչեցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, երբ քննարկվում էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին և«Կրթության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Եվ իսկապես, Հայաստանում կարող ենք հանդիպել դպրոցների, որտեղ հենց նման մի իրավիճակ է տիրում:

ArmLur.am-ն այսօր ներկա գտնվեց Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի միջնակարգ դպրոցի Նախնական զինվորական պատրաստվածություն առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար քննությանը: Այսօր թեկնածուները երեքն էին, որոնցից գրավոր և բանավոր փուլերի արդյունքներով ընտրվեց Ռաֆիկ Մկրտչյանը, ով այժմ Անտառուտի դպրոցում ֆիզկուլտուրա առարկան է դասավանդում. ինչ խոսք ռազմագիտությունն ու ֆիզկուլտուրան շատ մոտ առարկաներ են:

Սակայն ամեն ինչի մասին առավել մանրամասն ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս