
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 800 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է Opel Astra մակնիշի 35 ՕV 699 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Opel-ն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող Mercedes մակնիշի 11 ՏՍ 395 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և մինչ վթարի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Toyota-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք ոստիկանական համարանիշներ էին, և ըստ ֆոտոլրագրողի՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանին:
Մանրամասները` shamshyan .com-ում: