
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը:
«Հիմնականում նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Կան նաև երիտասարդները, ովքեր նախապատրաստվում են երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մտածում ենք, եթե Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը պատրաստ լինեն, ապա կփորձենք պայքարել բարձր հորիզոնականների և ինչու ոչ մեդալների համար»,-շեշտեց ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ծանրորդների ուսումնամարզական հավաքը մեկնարկել էր մայիսի 16-ին և կեզրափակվի հունիսի 4-ին: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականների անդամները: