
“ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: