
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչեւ ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Երեւանի որոշ փողոցներում:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, երթեւեկությունը կդադարեցվի հետեւյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: Պատճառված անհանգստության համար ՃՈ-ն հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: