
Այսօր սառավոտյան 10։00-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու “Երեւանտրանս”-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը:
Երեւանի քաղաքապետարանի մոտից բողոքի ակցիա անող ակտիվիստներից 8-ի նկատմամբ “վարչական բերում” է կիրառվել: Ակտիվիսները փորձել են մտնել քաղաքապետարան և մասնակցել ավագանու նիստին՝ պահանջելով անտարբեր չգտնվել հանրության շահերի նկատմամբ: Ակտիվիստները հայտարարել են, որ ոստիկանության գործողություններն անօրինական են, քանի որ շատերին նրանց բաժին են տարել միայն աստիճաններին նստելու համար։