
Սեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի “Սիրանույշ” սրահում տեղի ունեցավ “այաստանի օր” բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։
Միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։
Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի “Զատիկ” և “Մարի Իզմիրլյան” մանկատների վերանորոգման աշխատանքներին։