Armenian text to speach

Քսան տարուց ավել է՝ իշխանությունները չեն կարողանում կոռուպցիային բռնացնել ու մի լավ ջարդը տալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քսան տարուց ավել է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կոռուպցիային բռնացնել ու մի լավ ջարդը տալ, որ մեր երկիրը չկեղեքի եւ պետական բյուջեի միջոցները չգողանա: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության անդամներից փորձեց պարզել՝ ի վերջո, որտեղ է թաքնվել այդ անորսալի կոռուպցիան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որ սկզբում միլիցա է եղել, հետո դարձել է ոստիկան, «օպերատիվնիկի» մոտ երեսուն տարվա աշխատանքային փորձ ունի, միգուցե կարողանա՞ կոռուպցիայի թաքստոցը բացահայտել:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իբրեւ նախկին ոստիկան՝ Դուք կարո՞ղ եք ասել՝ որտեղ է այդքան ապահով թաքնվել կոռուպցիան, Երիցյանը պատասխանեց. «Կոռուպցիա ասածը դա մի քանի հոդվածներ են, եւ այդ հոդվածները պետք է կոնկրետ ուսումնասիրել եւ ասել ինչի մասին է խոսքը: Այսօր ես գտնում եմ, որ եթե վարչապետը հայտարարել է պայքար, ուրեմն պայքարը պետք է լինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս