Ի՞նչ է օֆշորը և ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձավ օֆշորային գոտում բացահայտված խախտումները: Ի վերջո, ի՞նչ է օֆշորը, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում, այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: «Ընկերությունները, ովքեր որ օֆշորում գրանցվում են, նրանց այդքան հարկերի մակարդակը չի հետաքրքրում. նրանք գաղտնիության հարցն են լուծում: Եւ եթե հիմա ուսումնասիրում եք Պանամայի գործը, թե ոնց են գրանցում այդտեղ, ապա տեսնում ենք, որ  յուրաքանչյուր անձնավորություն Պանամա մեկնելու ցանկություններով որեւէ կազմակերպություններում գրանցելը տեւում է ընդամենը 15-30 րոպե եւ ոչ ոք չի հարցնում` ինչի՞ համար ես բացում, այդքան գումարներ որտեղի՞ց: Սա է օֆշորի հիմնական նպատակը:

Այսինքն՝ անձի հետ եւ ֆինանսական գործունեության հետ կապված գաղտնիություն է ապահովում: Հատկապես միջազգային տեռորիզմի անօրինական փողերի լվացման հետ կապված խնդիրները շատ ակտուալ են դարձել, դրա կապակցությամբ էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մենք էլ ավելի ուշադրություն ենք դարձնում, որովհետեւ մեզ մոտ, օրինակ, հանքարդյունաբերության մեջ 99 տոկոսը օֆշորային գոտիներում գրանցված են, եւ եթե ցանկանաք իմանալ՝ ինչ կազմակերպություն է, ով է, այդտեղ պրոբլեմներ կունենաք, որովհետեւ մեզ հայտնի չեն լինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս