Քառօրյա պատերազմի բացահայտումները. ԼՂՀ ՊԲ-ում ևս բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին եւ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ինչո՞ւ. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ-ից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները:

Ի դեպ, նշենք, որ ազատված գեներալներին այսօր ժամանակավոր փոխարինել են իրենց տեղակալները: Սակայն, ինչպես նկատում ենք, այսքանով հեռացումները չեն սահմանափակվի: Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկությունները կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետեւանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաները եւս առաջիկայում կազատվեն պաշտոնից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս