Երբ է ԵԿՄ նախագահը վերադառնալու Արցախից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ է ԵԿՄ նախագահը վերադառնալու Արցախից, հատկապես, որ Վիեննայից վերադառնալով՝ Սերժ Սարգսյանը կամավորների վերադարձի հրահանգ է արձակել։ ԵԿՄ մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, գեներալ Մանվել Գրիգորյանը գերագույն հրամանատարի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, կքննարկեն իր՝ առաջնագծում մնալու անհրաժեշտությունը, որից հետո պարզ կդառնա, թե երբ է վերադառնալու»։

Իսկ թե երբ կլինի այդ խորհրդակցություն-խոսակցությունը, խոսնակը չգիտեր։ Փոխարենը նա հիշեցրեց, որ երկրապահները մշտապես եղել են սահմանին. «Ապրիլի 2-ից, դրանից առաջ էլ երկրապահը բաժանմունքներով հերթապահություն է իրականացրել, մարզային խորհրդի բաժանմունքների մի մասն Արցախի զորամասեր էր այցելում, լինում մարտական հենակետերում, մյուս մասը, մյուս բաժանմունքները՝ Հայաստանի սահմանային հենակետերում։ Այսինքն՝ սահմանների պաշտպանությունն անընդհատ պրոցես է ԵԿՄ-ի համար և այսուհետ էլ շարունակվելու է, քանի դեռ խաղաղության մեծ համաձայնագիր չի կնքվել, հրադադարի պայմանագիրը հիմք չի տվել, որ երկրապահն ավարտված համարի պատերազմը»։ Ըստ խոսնակի, ԵԿՄ-ի ռեսուրսը հետ կգա, իսկ մշտական հերթապահությունը կշարունակվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս