
Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բացի այդ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Ալիևն ու Բայդենը նշել են Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: