Բջջայինների գողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1981 թ. ծնված   Գևորգ Մ.-ն և  հաղորդում  տվել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մտել  են տուն և գողացել  2 բջջային հեռախոս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 1987 թ. ծնված Վահագն Դ.-ն և 1996 թ. ծնված  Անահիտ Պ.-ն, որոնք նույն օրը բերման են ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս