Ֆրանսիայի Նիցա քաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական ոսկե մեդալը, հաղորդում է msy .am-ը:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին՝ եզրափակիչում հաղթելով կանադացի մարզիկին։ Օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կազիշվիլին նվաճել էր արծաթե մեդալ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի առաջին օրը ոսկե մեդալակիրներն էին դարձել ազատ ոճի ըմբիշներ Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը (66 կգ): Այս խաղերին մասնակցում են պետություններ, այլ ոչ թե անհատներ: Մրցումները կավարտվեն սեպտեմբերի 15-ին։