Հնդկական համերգ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը և Մշակութային կապերի հնդկական խորհուրդը (ICCR) հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակում կազմակերպում են Բոլիվուդ գրուպի “Sugar N’ Spice” երգի և պարի խմբի համերգային ներկայացումը: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: “Sugar N’ Spice” երգի և պարի խմբի կազմում հանդես են գալիս հնդկական ֆիլմերի և հեռուստատեսության պրոֆեսիոնալ երգիչներ:




Լրահոս