
Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 47/2 տան բակում, սեպտեմբերի 9-ին, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները տան բակում հայտնաբերել են 1 մ երկարությամբ գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: