Այսօր կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը տեղափոխվել են “Հրազդան” մարզադաշտ, որտեղ կշարունակվի վաճառքը մինչեւ 20:00-ին մեկնարկելիք խաղը, փոխանցում է armsport .am-ը։Տոմսերի ամենամեծ խմբաքանակը գտնվում էր “Հանրապետական” մարզադաշտի տոմսարկղերում, սակայն 16:00-ից տոմսերը տեղափոխեցին 54 հազար նստատեղ ունեցող “Հրազդան”: Տոմսերի վաճառքով զբաղվող անձանց կարծիքով, խաղին ներկա կլինեն 30 հազարից ավել ֆուտբոլասերներ, քանի որ այս պահին արդեն մոտ 23 հազար տոմս է վաճառվել:
Տոմսերը տեղափոխվեցին Հրազդան մարզադաշտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ