Շենքի արտաքին պատից քարեր են պոկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20/3 շենքի արտաքին պատից մի քանի քար թուլացել և թափվել են. նկատվում են ճաքեր: Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարների ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շենքի արտաքին պատին առաջացել է ճաք (2-3 սմ լայնությամբ), և 1-ին հարկից պոկվել և թափվել են քարեր:




Լրահոս