
2006 թվականին երաժիշտ Անդրիուս Մամոնտովասի մտահղացմամբ Լիտվայում անցկացվեց «Երաժշտության օրը», որը դարձավ ավանդական փառատոն: Փառատոնի ընթացքում, երաժշտության յուրաքանչյուր երկրպագու հրավիրվում և հնարավորություն է ստանում երգելու կամ նվագելու սիրելի քաղաքի փողոցներում:
«Եվրոպայի օրեր» միամսյակի շրջանակում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Դեսպանությունը այսօր Երևանում առաջին անգամ անցկացնում է «Երաժշտության օր»: Ժամը 16:00-ից ելույթներ են տեղի ունենում Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակի շրջակայքում, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառումը կամփոփվի ժամը 20:00-ին` Ազնավուրի հրապարակում կայանալիք գալա համերգով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան