Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի Արքայական ակումբը:
Marca-ն հայտնում է, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը զրուցել է Կոլումբիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ և համոզել չհեռանալ թիմից: Խամեսին չի գոհացնում այն, որ հաճախ չի հայտնվում մեկնարկային կազմում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կոլումբացին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընթացիկ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 8-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: