Fishki.net-ը գրում է, որ ռուս 2 գործարարներ վերջերս հայտնել են իրենց երեխաներին ժառանգությունից զրկելու մասին: Վերջիններս պատրաստվում են իրենց կարողությունը նվիրաբերել մարդասիրությանը:
Միխայիլ Ֆրիդման
52-ամյա միլիարդատերն անսպասելիորեն հայտարարել է, որ պատրաստվում է իր որդուն և 3 աղջիկներին առանց ժառանգության թողնել: Գործարարն իր կարողությունը (3 միլիարդ 300 միլիոն դոլար) կնվիրաբերի բարեգործությանը: «Ալֆա-Գրուպ»-ի համասեփականատիրոջ կարծիքով՝ իր երեխաները հաջողությունների պետք է հասնեն իրենց ուժերով:
Բիլլ Գեյթս
Microsoft-ի ղեկավարը որոշել է, որ իր կարողությունը ոչ մի օգուտ չի տա իր ժառանգներին: $59 միլիարդ կարողության սեփականատերը հայտարարել է, որ իր երեխաներին կհասնի այդ գումարի միայն 0,02% ($10 միլիոն՝ յուրաքանչյուրին): Գեյթսի կարծիքով՝ իր ժառանգները պետք է աշխատեն և հաջողությունների հասնեն:
Վլադիմիր Պոտանին
«Ինտերրոս» հոլդինգի ղեկավարը որոշել է իր կարողության մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը՝ ոգեշնչվելով Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆեթի օրինակներից: Ինչպես հայտարարել է միլիարդատերը՝ նման քայլը կարող է ստիմուլ հանդիսանալ իր երեխաների համար:
Ուորեն Բաֆեթ
Միլիարդատերի խոսքով՝ նա իր երեխաներին բավականին գումար է տալիս, որպեսզի վերջիններս կարողանան զբաղվել իրենց սիրած գործով, սակայն ոչ այնքան, որպեսզի նրանք ընդհանրապես ոչնչով չզբաղվեն: Եվ հավանաբար այդ պատճառով 82-ամյա միլիարդատերը իր կարողության 89%-ը խոստացել է տալ կարիքավորներին (կարողությունը գնահատվում է $47 միլիարդ):
Ալեքսանդր Մամուտ
Ֆինանսիստը Forbes-ի հետ զրույցում հայտարարել է, որ հետագայում իր ակտիվները պատրաստվում է փոխանցել կառավարական ինստիտուտներին և «երկրի համար աշխատող հիմնադրամներին», որպեսզի իր 5 երեխաներին մոտիվացնի ինքնուրույն վաստակել: Գործարարի խոսքով՝ «մեծ բիզնեսները» չեն վերաբերում անձնական ժառանգությանն ու ընտանեկան արժեքներին:
Մարկ Ցուկերբերգ
2015թ. վերջին Facebook-ի հիմնադիրն անսպասելիորեն հայտարարեց, որ իր ընկերության ակցիաների 99 տոկոսը պատրաստվում է օգտագործել բարեգործական նպատակներով: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է իր դստեր ծննդյան օրը: Ցուկերբերգի խոսքով՝ հետագայում դա լավագույն ներդրումը կլինի դստեր՝ Մաքսի համար (ակցիաների այդ փաթեթի կարողությունը ինքը գործարարը գնահատում է $45 միլիարդ):
Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի նախկին քաղաքապետը, ում կարողությունը գնահատվում է $19 միլիարդ, իր փողերը պլանավորում է տրամադրել կրթական հիմնադրամին: Դեռևս քաղաքապետի պաշտոնում նա ինքն իրեն 1$ աշխատավարձ էր նշանակել, որպեսզի ապացուցեր իր ֆինանսական ինքնաբավությունը: Այժմ նա ՄԱԿ-ի բանագնաց է, որտեղ կլիմայի փոփոխման խնդիրներ է բարձրացնում: