
Հայտնի են իսպանական Պրիմերայի ընթացիկ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը: Կոչումներին արժանացածներն այս անգամ կատալոնական «Բարսելոնա»-ից են՝ Լուիս Էնրիկեն և Լուիս Սուարեսը:
Մայիսի ընթացքում «Բարսելոնա»-ն 5 անընդմեջ հաղթանակ է տարել՝ մրցակիցների դարպասը խփելով 24 գոլ, իսկ սեփակաը պահելով անառիկ: Սուարեսն այդ խաղերի ընթացքում 14 գոլի հեղինակ է դարձել: