
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի չեմպիոնության առիթով շնորհավորել է կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«Դեպորտիվո»-ի հետ խաղի ավարտից անմիջապես հետո «Ոսկե գնդակ»-ի եռակի դափնեկիրը «WhatsApp»-ով հաղորդագրություն է ուղարկել բրազիլացուն:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն խփել է 35 գոլ՝ լավագույն ռմբարկուի պայքարում զիջելով կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 40: