ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6 տոկոսով: Սա պայմանավորված է արտահանման ծավալների աճով, որը նշված ժամանակահատվածում 21.7 տոկոսով ավելացել է:
Ներմուծումը նույնպես աճել է 18.4 տոկոսով: Բացի այս, ԱՎԾ-ի տվյալներով, աճել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 19.4 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները՝ 4.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10 տոկոսով: Եւ չնայած այս տվյալներին, իրականում բնակչի կյանքը որեւէ կերպ չի բարելավվել: Այս թվերը ամենեւին էլ կապ չունեն մեր կյանքի հետ: