ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ: Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ «Բիլայն»-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն: Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս միջադեպը վկայությունն է այն իրողության, որ մեր երկրում հասարակությանը ծառայություն մատուցելու կոչված ընկերությունները, այս դեպքում՝ «Բիլայն»-ը, իրականում իրենց պահում են «աղայի» կեցվածքով, այլ ոչ թե հաճախորդի սպասարկուի: Ինչեւէ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս