
Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն