Վլադիմիր Բարխոյանը` առաջին անգամ միջազգային մրցույթի մասնակցելու և միշտ սիրահարված լինելու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վլադիմիր Բարխոյանը պատրաստվում է օրեր անց մեկնել Կիետի (Իտալիա)` մասնակցելու Chorus inside summer միջազգային մրցույթին: Այն կկայանա հունիսի 13-ին, Հայաստանից հանդես կգա 5-6 հոգի: «Կյանքում առաջին անգամ որոշել եմ մասնակցել մրցույթի, ինքս չեմ սիրում մրցել, բայց այս միջոցառումը գրավեց որակական հատկանիշներով, որոշեցի ուժերս փորձել: Ես կկատարեմ իտալերեն «Luna tu» եւ հայ կոմպոզիտորներից Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգերը:

13282190_1058764210871311_1676827695_n

Այնտեղ հնչելու են հիմնականում դասական գործեր, ես այս ստեղծագործությունները կկատարեմ ջազային մոտիվներով: Մրցույթին մասնակում եմ ինքս ինձ համար, որեւէ մեկին ապացուցելու բան չունեմ: Ուզում եմ հոգեւոր սնունդ ստանալ, բացի այդ` նոր ծանոթություններ եւ կապեր հաստատել»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Վլադիմիրը:

13285683_1058764204204645_21574055_n

Երկրպագուներին հուզող այն հարցին, թե երբ Վլադիմիրը եւ նրա քույրը` Մարգարիտա Բարխոյանը, կրկին կներկայանան դուետով, երգիչը պատասխանեց. «Մենք ունենք նոր երգ, պարզապես դեռ չենք ձայնագրել: Մարգարիտան ստեղծագործական այս փուլում նոր երգեր է հեղինակում, ինձ համար էլ է երգեր գրել, բայց դրանց մասին կարող ենք խոսել միայն մրցույթի ավարտից հետո»:
Վլադիմիրը նոր տեսահոլովակի մասին դեռ չի մտածում. «Իմ ցանկությունը նոր երգեր ստեղծելն է, ոչ թե մեկ-երկու ամսվա կյանք ունեցող հոլովակներ»,-մեկնաբանեց նա: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` ինչու երգչին չենք տեսնում շոուբիզնեսյան հավաքներին, ամենատարբեր միջոցառումներին. «Ես էությամբ հանգիստ անձնավորություն եմ եւ չեմ սիրում նմանատիպ վայրեր, նախընտրում եմ լինել հանգիստ միջավայրում»,-ասաց նա:

13277912_1058764207537978_274176422_n

Մենք չշրջանցեցինք նաեւ Վլադիմիրի անձնական կյանքին առնչվող հարցերը: Նա խոստովանեց, որ ստեղծագործող մարդու համար միշտ սիրահարված լինելը շատ կարեւոր է. «Իմ հոգին միշտ է փոթորկված»,- ասաց նա` հավելելով, որ մտածում է ամուսնանալու, ընտանիք կազմելու, սերնդի շարունակականության մասին, քանի որ կարծում է, որ դա յուրաքանչյուրի առաքելությունն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս