ՈՒՐԻՇ ԶԲԱՂՄՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը հայտարարում էին Հայաստանի եվրաինտեգրացիայի մասին ու այդ թեմայով զանազան խորհրդաժողովներ, սեմինարներ եւ այլ նման միջոցառումներ կազմակերպում, հիմա բոլորովին այլ զբաղմունք են գտել:
Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել է «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային միությունում եւ Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը: Իսկ դրա նպատակն է եղել Մաքսային միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի եւ մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն: Փաստորեն, վերջին չորս տարիների ընթացքում եվրաինտեգրացիայի թեմայով մինչ այս կազմակերպված միջոցառումները ջուրը լցվեցին:
ԱԺ-ում այս օրերին նոր անեկդոտ է շրջում. այսուհետ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը վերանվանվելու է Եվրասիական միության ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի:
Ի դեպ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել ԱԳՆ պաշտոնյաներին խորհրդարան «բերման ենթարկելու մասին»:




Լրահոս