
RIA Novosti–ի փոխանցմամբ` Շրի Լանկայում անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի:
Վերջին տվյալներով՝ աղետը հարվածել է 500 հազար մարդու:
Արանեյեյքի շրջանում իշխանությունները շարունակում են փնտրել փլատակների տակ մնացած մարդկանց: Նրանց տվյալներով` փլատակների տակ կարող է գտնվել մոտ 140 մարդ:
Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները, հորդառատ անձրևները կշարունակվեն երկրի մի շարք շրջաններում, և նոր ջրհեղեղների ու սողանքների սպառնալիքը պահպանվում է: